«Գիշերն Արցախում հրթիռակոծությունը չի դադարել…». Վահրամ Պողոսյան

Այս օրերին Ստեփանակերտն ու Արցախի քաղաքային և գյուղական այլ բնակավայրեր հրթիռակոծելու համար հակառակորդը հիմնականում օգտագործել է «Սմերչ», «Պոլոնեզ», կասետային ռումբեր և միջազգային տարբեր կոնվենցիաներով արգելված այլ զինատեսակներ։ Այս մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում Արտյոմ Երկանյանին փոխանցեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Չնայած հրադադարին՝ ողջ գիշեր հակառակորդը հրթիռակոծել է և՛ Մարտունին, և՛ Մարտակերտը, և՛ մի շարք խոշոր գյուղական բնակավայրեր։

«Գիշերվա ընթացքում, այո, եղել են ավերածություններ, մասնավորապես՝ վնասվել են կամ ամբողջությամբ քանդվել են մի շարք բնակարաններ, առանձնատներ, իսկ զոհերի և վիրավորների մասին այս պահին տեղեկություններ չկան»,- ասաց Վահրամ Պողոսյանը։

Նա, խոսելով հրթիռակոծված ենթակառուցվածքների վթարավերականգնման մասին, նշեց, որ արագ արձագանքող խմբերը համապատասխան կառույցների մասնագետների ներգրավմամբ օպերատիվորեն իրականացնում են վերականգնման աշխատանքներ։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ