Սամվել Ալեքսանյանի անակնկալը իրեն փոխարինող պատգամավորին

Նախկին պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը որոշել է իր սենյակի ամբողջ գույքը թողնել այդ սենյակը զբաղեցնող պատգամավորին։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանի օգնականը՝ Զառան։

Նա նշեց, որ եկել է ԱԺ, քանի որ իր աշխատանքից ազատման դիմումը դեռ չի մակագրվել եւ ինքը դեռ աշխատում է։ Իսկ Ալեքսանյանի սենյակը կզբաղեցնի «Իմ քայլից» Արտաշես Պետրոսյանը։

Սամվել Ալեքսանյանը հանդիսանում էր Հայաստանի Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության անդամ։ 2003-2007 թթ.-ին եղել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 14 ընտրատարածքից՝ ընդգրկվելով Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։
2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 7 ընտրատարածքից։ 2012 թ.-ի մայիսի 6-ին կրկին ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր թիվ 7 ընտրատարածքից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ