«Քայլերթ՝ հանուն հաղթանակի». ԱՄՆ կոնգրեսական Շերմանը կմասնակցի քայլերթի հանուն Արցախի

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կմասնակցի Կալիֆորնիայում անցկացվելիք «Քայլերթ՝ հանուն հաղթանակի» ակցիային և տեղադրել երթի մասին իրազեկող պաստառը:

Հաղթանակի համար քայլերթը մեկնարկելու է հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսի Pan Pacific այգուց՝ տեղի ժամանակով 15:00-ին: Երթի մասնակիցները շարժվելու են դեպի Բեվերլի Հիլզ՝ Թուրքիայի հյուպատոսության շենք:

«Ես քայլերթի եմ գնալու և խոսելու եմ հաղթանակի համար հավաքված քայլերթի հազարավոր մասնակիցների հետ. այդ կերպ մենք մեր համերաշխությունն ենք հայտնելու Արցախի ժողովրդին»,-գրել է նա:

I will be marching with and speaking to the thousands gathering for the #MarchForVictory as we express our solidarity with the people of #Artsakh. #ArtsakhStrong

Posted by Congressman Brad Sherman on Saturday, 10 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ