Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հրաչյա Թաշչյանին նշանակել վարչապետի օգնական»,– ասված է վարչապետի որոշման մեջ:
Հրաչյա Թաշչյան մինչ այս զբաղեցրել է ՀՀ կառավարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը, այնուհետև դիվանագիտական առաքելություն իրականացրել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում:
ՀՀ վարչապետի արդեն նախկին օգնական Վարուժան Ներսեսյանն էլ նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: