«Նայեք մեր նահատակ հրետանավորի փառահեղ լուսանկարը, մեր ինքնիշխանությունը հենց այդ հողեղեն հայացքն ունի․․․». Նվեր Մնացականյան

Արցախում ահաբեկիչների դեմ կռվում է ապրիլյան պատերազմի հերոսի քույրը, պատերազմի վետերանը հրթիռային բեկորների տարափի տակ գրկում է ժամկետային զինվորներին՝ զոհելով իրեն, փրկելով ջահելներին։

Սրբազան պատերազմի ավելի բարձր ցուցիչներ գիտեք։ Գոնե հասկացել եք, որ տասը միլիոնին ոտքի հանելն ավելի հեշտ է, քան նրանց տուն ուղարկելը։ Մեծագույն ստորություն կլինի, եթե որոշել եք հայի սրբազան պատերազմով դուրս գրել վաղը ձեր երկրներին սպառնացող ահաբեկիչների թուրքական որջը։

Հիշեք, դա ամենատանջող մեղքն է լինելու գործողի խղճին։ Բայց իսկական ողբերգությունը, դրանով հանդերձ, պատերազմից հետո Երևանը ադրբեջանական տարածք համարողի հետ բանակցելն է։ Սա, ի դեպ, ողբերգություն է նաև ահաբեկչական պատերազմի խարանը կրող Մգիմո-ի շրջանավարտին խաղաղության կոչով դիմողների համար։

Թե դուք էլ թքած ունեք Աստծո մոլորակի իրական պատմության վրա։ Հասկանում եմ, շատերին է հաճելի տեսնել, թե ինչպես է Բաքուն վաճառում իր սուվերենությունը, բայց մենք դա անել չենք կարող․ նայեք մեր նահատակ հրետանավորի փառահեղ լուսանկարը, մեր ինքնիշխանությունը հենց այդ հողեղեն հայացքն ունի․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ