Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար նվիրաբերեց Հայաստան համահայկական հիմնադրամին

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին: Նա հայտնել է, որ Հայաստան» համահայկական հիմնադրամին հատկացնելու է 1 միլիոն դոլար:

Համահայկական դրամահավաքին միանալու կոչով իրենց լսարաններին դիմել են նաև Քորթնի և Քլոե Քարդաշյանները:

Քույրերն իրենց լսարանին կոչ են արել մասնացել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:

««Հայաստան» հիմնադրամի այսօրվա դրամահավաքը ուղղակիորեն կօգնի տուժածներին սննդի, կացարանի և բժշկական օգնության հարցում: Միացեք ինձ՝ աջակցելու հիմնադրամին, լինի դա սոցիալական իրազեկում տարածելով, թե ընդամենը $ 1 նվիրաբերելով: Մենք բոլորս միասին մեկ գլոբալ հայ ազգի մաս ենք կազմում»,- նշել է Քորթնին:

Իր հերթին՝ Քլոեն կոչով տեսանյութին կից գրել է. «Սա շատ դժվար ժամանակաշրջան է Հայաստանի և Արցախի համար: Ես այսօր այստեղ եմ ՝ ձայնս բարձրացնելու, որպեսզի մարդիկ սնունդ, ապաստան և բժշկական օգնություն ստանան: Հմնադրամն աշխատում է անմիջապես նրանց հետ, ովքեր տուժել են այս ճգնաժամից: Որպես մայրիկ՝ ինձ համար հատկապես կարևոր է մտածել երեխաների մասին, ինչ են նրանք զգում և տեսնում հիմա: Իմ մտքերն ու աղոթքները երեխաներին և նրանց ընտանիքների՝ համարձակ տղամարդկանց և կանանց մասին են: Միացեք ինձ՝ աջակցելու հիմնադրամին՝ լինի դա սոցիալական իրազեկում տարածելով, թե ընդամենը 1 դոլար նվիրաբերելով: Մենք բոլորս միասին մեկ գլոբալ հայ ազգի մաս ենք կազմում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ