«Չեն ուզում լսեն Lավրովին, կլսեն Շոյգուին». Սոլովյովը՝ Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքները հրթիռակոծելու մասին

Ռուսաստանցի լրագրող, ռադիո և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Արցախի Ստեփանակերտ, Մարտունի և Շուշի քաղաքների՝ ադրբեջանական զինուժի հրթիռակոծումը այսօր երեկոյան հրադադարի հաստատումից հետո։

«Դե ինչ: Չեն ցանկանում լսել Լավրովին, ստիպված կլինեն լսել Շոյգուին», — ասել է նա իր «ՍոլովյովLIVE» հաղորդման եթերում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչի հիման վրա՝ հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն։

Սույն հայտարարությամբ կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցմանը` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

«Չեն ուզում լսեն Lավրովին, կլսեն Շոյգուին». ՍոլովյովНе хотят слушать Лаврова, придется слушать Шойгу. Соловьев

Posted by Taron Chakhoyan on Saturday, 10 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ