«Մենք բոլորս հայ ազգի մի մասնիկն ենք». Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ համահայկական դրամահավաքին

Քիմ Քարդաշյանը կրկին իր աջակցությունն է հայտնել Հայաստանին: Աշխարհահռչակ հայուհին Instagram-ի Story բաժնում նոր տեսանյութ է հրապարակել` պատմելով ադրբեջանա-թուրքական հարձակման հետեւանքով դժվար կացության մեջ հայտնված իր հայրենակիցների մասին եւ կոչ անելով միանալ Հայաստանի համահայկական հիմնադրամի դրամահավաքին` ի աջակցություն Արցախի եւ Հայաստանի տուժած բնակիչներին:

«Հայաստանի համահայկական հիմնադրամը վիրտուալ դրամահավաք է իրականացնում` գումարային աջակցություն ցուցաբերելով նրանց, ովքեր տուժել են Հայաստանում եւ Արցախում տիրող այս իրավիճակում:

Հիմնադրամը մարդասիրական, սննդային, կացարանային եւ բժշկական օգնություն է ցուցաբերում նրանց, որոնք վնասներ  են կրել այս ծանր ժամանակահատվածում: 

Մեզ չեն բաժանում սահմանները եւ մենք բոլորս հայ ազգի մի մասնիկն ենք»,-իր խոսքում նշել է հայուհին:

Այ աղջիկը))💪Քիմը 189 մլն լսարանին կոչ է անում գումար նվիրաբերել Համահայկական հիմնադրամին🇦🇲

Posted by Lusine Paravyan on Saturday, 10 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ