«Բոլորիդ հատ հատ հիշելու եմ իմ եղբայրներ և քույրեր»․ Արծրուն Հովհաննիսյան

«Մենք շատ հզոր ազգ ենք, մենք շատ միասին ենք: Այս պատերազմի ընթացքում ծանոթացա բազում մարդկանց հետ, որոնք շատ մեծ բան են անում հիմա աշխարհի տարբեր մասերում:

Ես անչափ շնորհակալ եմ իմ լավ ընկերներ Ալբերտ Պողոսյանին, Տիրան Հակոբյանին, Գրիգոր Տեր-Ղազարյանին և այլոց, որոնք ուղղակի կենտրոնացրեցին հազարավոր հայորդիների և չափազանց մեծ գործ արեցին և անում են հենց հիմա: Բոլորիդ հատ հատ հիշելու եմ իմ եղբայրներ և քույրեր:

Մենք հզոր ենք միասին:

#Հաղթելուենք»,-այս մասին գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ