Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը կրկին հետաձգվում է մինչև օրվա վերջ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Հարգելի ՛ հայրենակիցներ

Կրկին հայցելով բոլորիդ ներողամտությունը՝ տեղեկացնեմ, որ, տեխնիկական մի շարք պատճառներով պայմանավորված, իմ` այսօր՝ ժամը 17:00-ին նախատեսված մամուլի ասուլիսը կրկին հետաձգվում է մինչև օրվա վերջ:

Ստույգ ժամի մասին լրացուցիչ տեղյակ կպահեմ:

Ինչպես ավելի աղ հայտնեցինք, Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից ավելի քան տասն օր հրթիռակոծությունից հետո դեռևս բազմաթիվ չպայթած զենք-զինամթերք կա:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Վերջին օրերի հրթիռակոծությունից հետո մայրաքաղաքում դեռևս կան բազմաթիվ չպայթած զենք-զինամթերքներ: ԱՀ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն իրականացնում են վնասազերծման աշխատանքներ:

Պայթյուն լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել»,-հայտնում են Արցախի ԱԻ պետծառայությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ