«Սեր եմ ուղարկում իմ հայ եղբայրներին ու քույրերին»․ ամերիկացի երգչուհի Թինաշի

Ամերիկացի երգչուհի, դերասանուհի Տինաշին թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որում իր աջակցությունն է հայտնել հայերին։

Արտիստուհին, որը մեծացել է Լոս Անջելեսում, գրել է․

«Սեր եմ ուղարկում իմ հայ եղբայրներին ու քույրերին։ Ես մեծացել եմ շատ հայ ընկերների հետ․․․ աղոթում եմ խաղաղության համար՝ ամենուր»։

Ավելի  վաղ հայտնել էինք, որ համացանցի աստղ, մոդել, ամերիկացի Հանա Սթոքինգն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում հրապարակում է արել` զորակցություն հայտնելով Հայաստանին ու Արցախին:

Նա տեղադրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ակտիվ հղումը և գրել. «Հայաստան, դու իմ սրտում ես: Մտեք կայք, եթե ցանկություն ունեք նվիրատվություն անել»:

Հավելենք, որ Հանան Ինստագրամում ունի ավելի քան 18 մլն հետևորդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ