Բաչկովը հաղթանակից հետո ներկայացավ հատուկ շապիկով՝ «Հայաստանի պաշտպաննե՛ր, մեր անպարտելի զինվորնե՛ր, մենք կանգնա՛ծ ենք ձեր կողքին» գրությամբ

Գյումրեցի բռնցքամարտիկ Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում 1-ին մենամարտում տոնած հաղթանակից հետո ներկայացավ հատուկ շապիկով, որի վրա գրված էր․

«Հայաստանի պաշտպաննե՛ր, մեր անպարտելի զինվորնե՛ր, մենք կանգնա՛ծ ենք ձեր կողքին»:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ Արցախյան պատերազմի 12-րդ օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախյան հակամարտության կողմերին դիմեց ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով։

ՌԴ նախագահի հայտարարության համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսային բանակցություններից հետո ՌԴ նախագահը դիմում է կոչով դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ընթանում են ԼՂ հակամարտության գոտում, ելնելով հումանիտար և զոհվածների դիերի և գերիների փոխանակման նկատառումներից։

«Այս հարցերի շուրջ խորհրդակցությունների նպատակով ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները»,-ասված էր հայտարարությունում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ