Ադրբեջանի պատվիրակությունը լքել է բանակցությունների սենյակը. Բանակցություններն ընդհատվել են կարճ ժամանակով

Արդեն նշել ենք, որ Մոսկվայում արդեն գրեթե հինգ ժամ ընթանում են բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյխուն Բայրամովի միջև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ:

Ըստ հանդիպումը լուսաբանող ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ բանակցություններն ընդհատվել են կարճ ժամանակով. Ադրբեջանի պատվիրակությունը լքել է բանակցությունների սենյակը, զանգեր անելու նպատակով:

Առաջիկայում բանակցությունները կվերականգնվեն:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ Արցախյան պատերազմի 12-րդ օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախյան հակամարտության կողմերին դիմեց ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով։ ՌԴ նախագահի հայտարարության համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսային բանակցություններից հետո ՌԴ նախագահը դիմում է կոչով դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ընթանում են ԼՂ հակամարտության գոտում, ելնելով հումանիտար և զոհվածների դիերի և գերիների փոխանակման նկատառումներից։ «Այս հարցերի շուրջ խորհրդակցությունների նպատակով ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները»,-ասված էր հայտարարությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ