«Կանգ առնելու ժամանակը չէ․ պատերազմի հաղթական ավարտը մոտենում է»․ Գագիկ Գինոսյան

Լուրերը բարի են։ Այսօր կանգ առնելու ժամանակը չէ։ Վստահաբար դիրքային առումով տխրելու առիթ չունենք և շուտով տոնելու առիթներ կունենանք, բայց մինչև վերջակետ դեռ ճանապարհ կա։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախյան պատերազմի մասնակից, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։

Նրա խոսքով՝ նոր սահմաններով Հայաստան պետք է ձևավորվի։
«Թշնամին խուճապի մեջ է, հոգևոր հրավառությունները դեռ առջևում են։ Ավարտը մոտենում է։ Այսպես երկար իրենք չեն ձգի, մենք կձգենք, որովհետև իրենցից խլում ենք»,- ասել է նա։

Ռազմաճակատից մանրամասների մասին՝ ստորև բերվող տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ