Առաջնագծում ունենք պրոֆեսիոնալ կին զինվորական, ով իր 6 ամսական երեխային թողել է տատիկի խնամքին ու գնացել ռազմաճակատ

Առաջնագծում ունենք պրոֆեսիոնալ կին զինվորական, ով իր 6 ամսական երեխային թողել է տատիկի խնամքին ու գնացել ռազմաճակատ,- հայտնում է
Արծրուն Հովհաննիսյանը։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները վերլուծելով, կասկածներ ունի, որ այդ երկրում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է:

«Առնվազն մի քանի անգամ պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը կատարում է բաներ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Շատ կասկածներ և մտահոգություններ կա այդ կապակցությամբ, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է: Ես ասում եմ սա, վերլուծելով վերջին իրադարձությունները»,-  ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցչի խոսքով` ռազմական պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ անհարմար բաները, անհաջողությունները վերադասին չեն զեկուցում:

«Հետևաբար, խաթարվում է ռազմավարական կառավարման համակարգը և շատ հնարավոր է Ալիևը հայտնվել է այդ ծուղակում»,- ասաց Հովհաննիսյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը գրավել են Արցախի Հադրութ քաղաքը, սակայն րոպեներ անց այդ տեղեկատվությունը հերքվեց: Պաշտպանության բանակն այդ հայտարարությունից հետո հրապարակեց տեսանյութ Հադրութից, իսկ մինչ այդ Հադրութի գրավման լուրը հերքել էին ռուսական Wargonzo նախագծի լրագրողները՝ Հադրութից հրապարակելով լուսանկար և հայտնելով, որ քաղաքը գտնվում է Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ