Որտեղ է այսօր եղել Արծրուն Հովհաննիսյանը

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ռուսական Wargonzo տելեգրամյան ալիքում արդեն իսկ հրապարակված տեսանյութով, որից պարզ է դառնում, թե որտեղ է այսօր եղել նա: Տեսանյութի միջոցով հերքվում է նաև Ադրբեջանի ղեկավարի այսօր հայտնած հերթական սուտը, թե ազատագրել են Հադրութը։

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը:

Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

Այսօրվա բացակայությանս հետևանքները

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Friday, 9 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ