Իրականում ինչն է Պուտին-Փաշինյան մտերմության պատճառը

Վերջին օրերին հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ վերջին շրջանում «հալվել է սառույցը», վարչապետ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Պուտինը բավականին մտերմացել են, անգամ սկսել են ընկերություն անել:

Բնականաբար շատերի մոտ հարց կարող է առաջանալ, թե ինչը կարող էր դառնալ Պուտին-Փաշինյան hարաբերությունների լավացման պատճառ:  Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին բավականին լարված են ռուս-թուրքական հարաբերությունները:  Թուրքիան, հավատարիմ մնալով իր զավթիչ քաղաքականությանը, ամեն կերպ փորձում է իր իշխանությունը հաստատել ամենուրեք:  Թերևս ակնառու է նաև այս օրերին Արցախի սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մեջ թուրքական մեծ գործոնն ու ներուժը: Այդ մասին են խոսում Թուրքիայից Ադրբեջանին տրամադրված զինտեխնիկան, քաղաքական աջակցությունը, ինչպես նաև Թուրքիայի կողմից Սիրիայից Արցախի սահման ահաբեկիչների տեղափոխումը։

Մեծ գիտելիքներ պետք չեն հասկանալու համար, որ Թուրքիան այսօր Ադրբեջանի միջոցով ցանկանում է այս տարածաշրջանում հաստատել իր իշխանությունը:  Այս ամենը շատ լավ հասկանում է նաև Ռուսաստանը, ով բնականաբար ցանկանում է ամեն կերպ տարածաշրջանում պահպանել իր գերիշխող դիրքերը։ Սակայն նույն Ռուսաստանում էլ լավ են հասկանում, որ այս տարածաշրջանում իրենց դիրքերը կայուն պահելու համար հարկավոր է դաշնակից;

Իսկ դաշնակից կարող է լինել միայն Հայաստանը, և եթե ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո դեռ կային կասկածներ, ապա վերջին 2 տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ ապացուցեցին, որ Հայաստանը չի պատրաստվում փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը։ Եվ հենց սա էլ դարձավ Պուտինի և Փաշինյանի մտերմության պատճառ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ