«System of a down» աշխարհահռչակ խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի ռմբակոծմանը։
Նա վերահրապարակել է Ալեքսիս Օհանյանի գրառումը, ով նշել էր «Նրանք կրկին ավերում են մեր եկեղեցիները։ Սա հարձակում չէ ռազմական թիրախների վրա»։
Սերժ Թանկյանը հիշել է, որ 2017թ.-ին դերասանուհի Արսինե Խանջյանի, ռեժիսոր Ատոմ Էգոյանի, կինոռեժիսոր եւ սցենարիստ Էրիկ Նազարյանի հետ եղել է այնտեղ։ «Ես «Տեր ողորմեա» երգեցի։ Մենք մեր մշակույթով կհաղթենք»,- գրել է նա։
I was there in 2017 with @ArsineeKhanjian @atomegoyan and @NazarianEric I sang Der Voghormia a eulogy for the dead. We will win with our culture https://t.co/sYytWFbzOM
— Serj Tankian (@serjtankian) October 8, 2020