Դատախազությունը 78,5 միլիոն դրամ է փոխանցել համահայկական հիմնադրամին

Արցախի պաշտպանության բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ դատախազությունը 78,5 միլիոն դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ