Ալիեւը «վերջին շանսն» է տալիս Հայաստանին՝ բանակցություններին վերադառնալու եւ ԼՂ-ից զորքերը հանելու համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «վերջին շանսն» է տալիս Հայաստանին՝ բանակցությունների ձեւաչափին վերադառնալու եւ Լեռնային Ղարաբաղից զորքերը հանելու համար: Այս մասին հայտնում է РИА новости-ն:

«Այսօր մարտերը են գնում բոլոր ուղղություններով, ադրբեջանական ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը: Մենք խաղաղության ենք պարտադրում օկուպանտ կողմին, ագրեսորին:

Մենք նրանց ցույց տվեցինք, որ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ սեղանի շուրջ մենք ենք հաղթում: Նրանք տեսան մեր ուժն ու կամքը: Ոչ մի ուժ չի կարող շեղել մեզ արդար ճանապարհից:

Մենք նրանց վերջին հնարավորությունն ենք տալիս՝ զորքերը դուրս բերելու, բանակցությունների սեղան վերադառնալու եւ պատասխանատվություն կրելու համար»,- ասել է Ալիեւը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ