Բողոքի ակցիա Երեւանում ընդդեմ Մանվել Գրիգորյանին

Դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ վերսկսվեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ  գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ բողոքի քննությունը մեկնարկել եւ հետաձգվել էր հունվարի 11–ին։ Նշենք, որ այս պահին լարված իրավիճակ է դատարանի շենքի դիմաց։ Մի քանի տասնյակ էջմիածինցիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։

Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ