Ոչնչացվել է հակառակորդի մարտական տեխնիկայի, ինչպես նաև զինվորներ տեղափոխող մեքենաների մեծ շարասյուն

ԱՀ պաշտպանության բանակի գործողությունների արդյունքում ոչնչացվել է հակառակորդի մարտական տեխնիկայի, ինչպես նաև զինվորներ տեղափոխող մեքենաների մեծ շարասյուն: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է հրապարակել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՀ նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր.Ռազմական գործողություններն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են: Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով:

Եթե նրա բանակում դեռևս սթափ մտածող զինվորական է մնացել, երևի հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված, մեծ հույսեր փայփայել պետք չէ:

Պաշտպանության բանակը իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն է կատարում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ