«Էրեբունի» ԲԿ տեղափոխվեց Շուշիում վիրավորված 3 ռուս լրագրողներից վերջինը

Երեկ Շուշիում ադրբեջանական հարվածների հետևանքով 3 ռուս լրագրող էր վիրավորվել։

«Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը  հայտնեց, որ 2 վիրավորներին բերել են առավոտյան մոտավորապես ժամը 6-ին։ Րոպեներ առաջ ուղղաթիռով ԲԿ տեղափոխվեց նաև երրորդ տուժածը։

«Կայուն-բավարար վիճակում են, վերջինը՝ ծանր»,-նշեց Միքայել Մանուկյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ