Իլհամ Ալիևը CNN-ին տված հարցազրույցում հաստատել է Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչների առկայությունը։
Նա, սակայն, հերքել է, որ դրանք կիրառվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքում։
Ալիևն ասել է, որ կործանիչներն Ադրբեջան են բերվել թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ, որոնք պարբերաբար անցկացվում են, և դա նորմալ երևույթ է, քանի որ երկու երկրները դաշնակիցներ են։
Ադրբեջանի նախագահը, միաժամանակ, հերքել է, որ հենց F-16-ն է խոցել հայկական Սու-25 ինքնաթիռը։Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական կողմը կտրականապես հերքում էր երկրում F-16-երի առկայությունը։