Լևոն Երանոսյանը ձերբակալվե՞լ է. պաշտպանները փնտրում են նրան

Մամուլում երեկ ուշ երեկոյան տեղեկություն տարածվեց, թե վարչապետի նշած «դավաճանների» գործով ձերբակալվել է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:

Factor.am֊ի հետ զրույցում նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանն ասաց, որ երեկ իրենք էլ են նման տեղեկություն ստացել, բայց մինչ այս պահը Երանոսյանի գտնվելու վայրի, բերման ենթարկվելու հիմքերի մասին տեղեկություն չունեն: Փաստաբանն ասաց, որ այս հարցով անգամ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն որևէ նորություն մինչ այս պահը չկա:

Factor.am-ը դիմեց նաեւ ԱԱԾ եւ Ոստիկանություն։ Ոստիկանության լրատվության վարչությունից փոխանցեցին, որ գործն իրենց վարույթում չէ, իսկ ԱԱԾ֊ից էլ նշեցին, որ Երանոսյանին չեն ձերբակալել։

Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ Լեւոն Երանոսյանին ձերբակալել են Արցախ գնալու ճանապարին։ Ըստ հրապարակման, նա առնչություն ունի այն դավաճանական արարքի հետ, որի մասին երեկ հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ