ՀԱՊԿ-ն արձանագրում է Սիրիայից զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) արձանագրում է Սիրիայից զինյալների հայտնվելը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, բայց դեռ դժվար է գնահատել այս տեղափոխման մասշտաբները: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Հիմա ինձ համար դժվար է դատել զինյալների՝ ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխման մասշտաբի և կազմակերպման մասին: Ըստ ամենայնի, դա գոյություն ունի, այնտեղ հայտնվում են գրոհայիններ և հանցակիցներ:

Իհարկե, դա օգուտ չի բերում հարաբերությունների կարգավորմանը: Սա կազմակերպության համար որոշակի մարտահրավեր է», – ասաց Զասը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Զասը նաև նշել է, որ Թուրքիան իրավունք ունի գործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակում միայն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի՝ իր մանդատի շրջանակներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ