Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու զանգերը կրկին ղողանջելու են առաջվա պես, բայց թե թշնամու ձայնը ինչպես և որտեղ է կտրվելու, շուտով կասի ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ

ԱՀ նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Պատերազմ մեկնաբանելը ծանր ու պատասխանատու աշխատանք է, քանի որ մարդիկ անընդհատ սպասում են նորության: Իրականում անցնող օրը հերթականն էր. Պաշտպանության բանակը շարունակ ծանր կորուստներ էր հասցնում թշնամուն:

Իհարկե, թուրքը իրեն հատուկ ձևով այսօր թիրախավորեց նաև Աստծո տունը, բայց ինչքանո՞վ դա օգնեց օրինակ ծուղակի մեջ հայտնված նրա զորքերին, կարծում եմ՝ ոնչնչով:

Աստված մեզ հետ է, և պատերազմից հետո Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու զանգերը կրկին ղողանջելու են առաջվա պես, բայց թե թշնամու ձայնը ինչպես և որտեղ է կտրվելու, շուտով կասի ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ:

Իսկ ավելի ուշ Վահրամ Պողոսյանը գրել է.

Իլհամ Ալիևը շատ լուրջ դեմքով հայտարարում է, թե խիստ վիրավորված է, որ Արայիկ Հարությունյանը ԱՀ նախագահի երդման արարողությունը Շուշիում է անցկացրել։ Ուրեմն հոգու խորքում ծանր վիրավորում ստացած հարևան բռնապետը, եթե մինչև հիմա չի հասկացել, որ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հետ կապված է ընդամենն աշխարհագրական դիրքով, դեռ շատ խորը և ծանր հիասթափություններ են սպասվում։ Չնայած, այս պատերազմից հետո ով գիտի, թե այդ հոգում ինչ խոցեր են առաջանալու։

Ամեն ինչ լավ է լինելու։
Կարևորն անփորձանք գիշեր մեր տղաներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ