Պայմանագրային Նարեկ Գևորգյանը 2900մ հեռավորության վրա թշնամական տանկ է ոչնչացրել

ԱՀ պաշտպանության բանակը ներկայացնում է մեր հերթական հերոսները սխրագործությունները․

Մայոր Նորայր Բաղդասարյանը թշնամական հրետանային մարտկոց ու կայանքներ ոչնչացնելու համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Սերժանտ Մանվել Գեւորգյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Ղումաշյանը, շարքային Դավիթ Խանազյանն ու շարքային Նարեկ Ղուկասյանը «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգեւատրվեն մեկական «Օրբիտեր» տեսակի ԱԹՍ խոցելու համար:

Նույն կարգի մեդալներով կպարգեւատրվեն նաեւ սերժանտ-պայմանագրային Հունան Գասպարյանը, շարքային-պայմանագրային Նարեկ Աբրահամյանն ու շարքային- պայմանագրային Նարեկ Գեւորգյանը, ավելի քան 2900 մետր հեռավորության վրա թշնամական տանկ ոչնչացնելու եւ այլ արդյունավետ գործողությունների համար…:

Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ