ՊԲ-ն հարվածներ չի հասցրել ու չի հասցնելու ադրբեջանական մշակութային օբյեկտներին

Պաշպանության բանակի ստորաբաժումները հարվածներ չեն հասցրել և չեն հասցնելու ադրբեջանական մշակութային օբյեկտներին: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք համաչափ հարվածներ կհասցվի Ադրբեջանին՝ հաշվի առնելով այն, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից թիրախավորվել էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը:

«Եթե նկատի ունեք հարված մշակութային և նմանատիպ այլ օբյեկտներին, իհարկե, ոչ: Այդպիսի բան չի եղել և չի լինի»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ արցախյան առաջին պատերազմում հակառակորդը Ղազանչեցոց մայր տաճարի բակում տեղակայել էր «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանը և 21 հազար արկ էր արձակել Ստեփանակերտ քաղաքի վրա:

« Մենք դարերով ապրում ենք այստեղ և գիտենք իրենց ձեռագիրը, իրենց մտածելակերպը և գործունեությունը»,- ասաց Հովհաննիսյանը:

Ադրբեջանի Զինված ուժերը հոկտեմբերի 8-ին թիրախավորել էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Եկեղեցուն հասցված հարվածների հետևանքով վիրավորված լրագրողներ կան, նրանցից մեկի վիճակը ծանր է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ