Սիրիայում պատերազմը դեռ չի ավարտվել. Բաշար Ասադ

Սիրիայում պատերազմը չի ավարտվել: Ահաբեկիչների պարագլուխները մտադիր են այնպես անել, որ այն երկար շարունակվի: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

«Քանի դեռ ահաբեկիչները զբաղեցնում են մեր երկրի որոշ շրջաններ և տարբեր տեսակի հանցագործություններ ու սպանություններ են իրականացնում, պատերազմը չի ավարտվել:

Կարծում եմ՝ նրանց ղեկավարությունը մտադիր է այնպես անել, որ այն դեռ երկար շարունակվի»,- հայտարարել է Բաշար Ասադը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ