«Որդուս ծաղկեպսակների գումարը փոխանցեք «Հայաստան» համահայկական հիմնադրամին»․ զոհված զինծառայողի հայր

Հայտնի լուսանկարում պատկերված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 18:00-ից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հիշեցնենք, որ Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է թշնամու դեմ մղվող մարտում։

Զոհված զինծառայողի հայրը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հուղարկավորությունը կկայանա հոկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Եռաբլուր պանթեոնում: Իմ և իմ ընտանիքի անունից խնդրում և հորդորում եմ, ովքեր կուզենան հարգանքի տուրք մատուցել Ալբերտի հիշատակին, ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը կարող են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Այս պահին այդ գումարն ավելի պետք է մեր Հայրենիքին. վստահաբար այդպես կցանկանար Ալբերտը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ