Բուժքույրն ասում էր, որ տղայի գրպանում դրված Աստվածաշնչի մեջ է մխրճվել ասկոլկան, որն էլ հենց փրկել է նրա կյանքը

Այսօր մեկ հրաշքի եւս ականատես եղանք, որ պետք է բոլորը իմանան: Մեր հերոսի մայրը գրեց, որ որդին վիրավոր է ձեռքից, ոտքից, որովայնից ու տեղափոխում են Երևան… Ուղարկեց նաև տղային խնամող բուժքրոջ ձայնագրությունը, ու ես քարացա…: Այս մասին ասված է Սբ. Յարութեան Տաճար ֆեյսբուքյան էջում:

«Բուժքույրն ասում էր, որ տղայի գրպանում դրված Աստվածաշնչի մեջ է մխրճվել ասկոլկան, որն էլ հենց փրկել է նրա կյանքը։ Առողջություն ենք քեզ մաղթում, մեր Հերոս տղա:

Հազար փառք մեր ամենազոր Տիրոջը, անդադար աղոթեք մեր Հերոսների համար», — նշվում է հրապարակման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ