Շուշիում եկեղեցու մոտ հրետակոծության արդյունքում վիրավորվել է արտասահմանցի լրագրող

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածների հետևանքով ռուս լրագրողներ են տուժել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Արցախի նախագահի Արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն  նշել է, որ հակառակորդը դարձյալ թիրախավորել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին:

Ադրբեջանի ԶՈՒ-ն եկեղեցուն հարվածներ էր հասցրել նաև հոկտեմբերի 8-ի առավոտյան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելը որակում է որպես վանդալիզմ:

«Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ևս թիրախ դարձավ ահաբեկիչների կողմից: Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին: Կվերականգնենք»,- այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ