Սիրուն աչքերի համար են զենք տվե՞լ. Պատերազմի օրերին Քոչարյանը զբաղված է լկտի ստերով ինքնագովազդվելով

Այս օրերին, երբ Արցախի սահմանին  կենաց մահու կռիվ տվող  ու իր արյան գնով հայ զինվորը պաշտպանում է  հայրենիքը ահաբեկիչներից, ոմանք առիթից օգտվելով ,զբաղված են ինքնագովազդով:

Մասնավորապես նախկինների շահերը սպասարկող Hayeli.am-ը հոդված էր հրապարակել, որտեղ հայտնում էր, թե իբր Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ՀՀ է ժամանել մեծ քանակությամբ զենք:

Այս տեղեկությունն իմանալուց հետո յուրաքանչյուր բանական մարդու մոտ հարց է ծագում, թե ինչի դիմաց է Քոչարյանին հաջողվել  ձեռք բերել  ու ՀՀ տեղափոխել մեծ քանակությամբ զենք, չէ որ հենց նույն Քոչարյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու համար վերջինս հայտարարում էր, որ գումար չունի։

Միթե՞ սիրուն աչքերի համար են Քոչարյանին մեծ քանակությամբ զենք տրամադրել:

Այս դեպքում թերևս տեղին է մերժված Սերժ Սարգսյանի հայտնի խոսքը.

«Իյա՛, իրո՞ք…»

Օրեր շարունակ Ստեփանակերտի հյուրանոցների կաշվից բազկաթոռները մաշելուց ու սուրճի սեղանի շուրջ լուսանկարվելուց հետո Քոչարյանը որոշեց էժանագին ու լկտի ստերով ինքնագովազդվել։

Բացառված չէ, որ այս պատերազմի հաղթական ավարտից հետո նույն Քոչարյանի շահերը սպասարկող էժանագին կայքերը հայտարարեն, որ ամեն բան հաջողվեց Քոչարյանի շնորհիվ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ