ԱԻՆ-ը հայտնում է Ճգնաժամային կառավարման ակադեմիայի երկու ուսանողի նահատակվելու մասին

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված հերոսների թվում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանողներ Էրիկ Սահակյանն ու Տիգրան Սիմոնյանը։

Նրանք ժամկետային զինծառայողներ էին:

Նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայած տղաների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ