Սա «Իսլամական պետության» ձեռագիրն է. Պարգև Սրբազանը` Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու մասին


Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու մեջ տեսնում է «Իսլամական պետության» ձեռագիրը:

«Նրանք հարվածում են մեր հոգևոր արժեքներին, այն ժամանակ, երբ մենք վերականգնում ենք մզկիթները»,- այս մասին Պարգև Սրբազանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Թշնամի Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղեցուն»,- նշվում է շտաբի «Ֆեյսբուք»-ի էջում:
Հրապարակվել են լուսանկարներ, որոնք վկայում են ավերվածությունների մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ