«Վանդալիզմի դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին».Արցախի նախագահը Ղազանչեցոցի ավերման մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելը որակում է որպես վանդալիզմ:

«Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ևս թիրախ դարձավ ահաբեկիչների կողմից:

Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին: Կվերականգնենք»,-  այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Ադրբեջանը հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Թշնամի Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղեցուն»,- նշվում է շտաբի «Ֆեյսբուք»-ի էջում:
Հրապարակվել են լուսանկարներ, որոնք վկայում են ավերվածությունների մասին:

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ևս թիրախ դարձավ ահաբեկիչների կողմից:Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին: Կվերականգնենք:

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Thursday, 8 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ