«Մեր Աշոտը որպես կամավոր կանգնած է հայրենիքի պաշտպանության դիրքերում…». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը.

«Մեր Աշոտը որպես կամավոր կանգնած է հայրենիքի պաշտպանության դիրքերում…»:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է, թե ինչպես վարչապետի կոչին արձագանքելով վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված երիտասարդները կամավոր ներկայանում կենտրոնական հավաքակայան։

«Վարչապետի կոչին հետեւելով առանց մտածելու հագնվել եմ ու տնից դուրս եմ եկել»,-ասում է երիտասարդներից մեկը։

«Մի անգամ արել ես, ուզում ես էլի կրկնել։ Եկել է իսկականից մեր ժամանակը։ Ամեն ծնող էլ իր զավակին սիրում է, եւ եթե ամեն մեկն իր զավակին հետ քաշի, այսօր հայրենիքը ոչ մեկը չի պաշտպանի։ Դրա համար հասկացել ու եկել ենք»,-նշում է մեկ այլ երիտասարդ, ով լսելով պատերազմի մասին արտերկրից է եղել։

Կամավորների շարքում է նաեւ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը։ Նա ասել է. «Ինձ էստեղ բերել է մեր բոլորի երջանիկ ու խաղաղ ապրելու իրավունքը եւ այն փաստը, որ այդ իրավունքն այսօր ոտնահարվում է։ Ինձ այստեղ բերել է մեր երջանիկ կյանքի համար պայքարը»։

Today Ashot Pashinyan, son of the Prime Minister of RA, is among the volunteers moving towards the forefront in a…

Posted by Anna Hakobyan on Thursday, 8 October 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ