Պատերազմի ժամանակ մարտական դիրքը ինքնակամ թողնելը պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Պատերազմի ժամանակ մարտական դիրքը ինքնակամ թողնելը հավասարազոր է պետական դավաճանության։

Պատերազմական այս իրավիճակում սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր պետք է հստակ գիտակցի, որ հենց իր վրա է դրված հայրենիքի պաշտպանության ծանր բեռը, որ հենց իրենից է կախված հայրենիքի լինելու-չլինելու ու հայ ազգի ապրել-չապրելու հարցը։

ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում նշված արարքների կատարումը պատժվում է ազատազրկմամբ 6-12 տարի ժամկետով:

Սակայն կարծում եմ, որ պատերազմական իրավիճակում մարտական դիրքը ինքնակամ լքած յուրաքանչյուր զինվոր պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման, քանզի վերջինիս արածը ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ