Վարչապետ Փաշինյանը զանգահարել է առաջնագիծ

Օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց զանգահարում եմ առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցում հրամանատարների, զինվորների հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

«Այս զանգը արել եմ ընդամենը րոպեներ առաջ։ Մնացածը՝ տեսանյութում»,- գրել է Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել այս դժվարին օրերին Հայրենիքին պատմական ծառայություն մատուցելու համար, նշել, որ Հայրենիքը միշտ պարտք է լինելու նրանց։

«Հպարտ եմ ձեզնով, դուք իմ սրտում եք, դուք իմ հոգու մեջ եք, ամեն ինչ կանեմ, որ ձեր չարչարանքը իզուր չանցնի»,- զինծառայողներից մեկի հետ զրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց զանգահարում եմ առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցում հրամանատարների, զինվորների հետ։ Այս զանգը արել եմ ընդամենը րոպեներ առաջ։ Մնացածը՝ տեսանյութում։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, 7 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ