Իլհամ Ալիևը, նոր հարձակումներ սկսելով Ղարաբաղում, փորձում է շեղել իր ժողովրդի ուշադրությունը երկրում տիրող կոռուպցիայից և տնտեսական ճգնաժամից. Լապշին

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հարցազրույց է տվել «Սիվիլնեթին»՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության շուրջ թուրք-ադրբեջանական համագործակցության նպատակներին, ինչպես նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին մեծածավալ զենք վաճառելու հարցին:

Ինչպես Լապշինը նախկինում արդեն բազմիցս նշել էր, նրա կարծիքով՝ , որպեսզի ցույց տա իր ժողովրդին, որ ինքը մեծն փարավոն է և հողեր է ազատագրում»:Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նոր հարձակումներ սկսելով Ղարաբաղում, «նպատակ էր հետապնդում ոչ թե գրավել ամբողջ Լեռնային Ղարաբաղը, այլ որոշ տարածքներ առաջնագծում «Այդպիսով նա փորձում է շեղել իր ժողովրդի ուշադրությունը երկրում տիրող կոռուպցիայից և տնտեսական ճգնաժամից»:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը Թուրքիայի մասնակցությանը՝ բլոգերը նշել է, որ այդ գործոնը փոխել է սկբնական իրավիճակը՝ բարելավելով Հայաստանի դիրքերն ու տեսակետը աշխարհի մի շարք երկրների առաջ: «Ադրբեջանը, ինչպես գիտենք, ստանում է Թուրքիայի լիակատար աջակցությունը, ինչպես զենքի, այնպես էլ զինվորների տեսանկյունից: Դա փոխել է իրավիճակը: Երկու նախկին խորհրդային երկրների հակամարտությանը մեծ ուշադրություն չեն դարձնում տարբեր երկրներում, սակայն երբ այնտեղ հայտնվեց Թուրքիան, բոլորը հասկացան, որ չեն ցանկանում Թուրքիայի հզորացումը Հարավային Կովկասում: Դա չի բխում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Իսրայելի, ո՛չ Եվրոպայի, ո՛չ Իրանի շահերից: Հաշվի առնելով Թուրքիայի ղեկավարության «պանթուրքիզմի» գաղափարախոսությունը՝ դա դուր չի գալիս բոլոր այն երկրներին, որոնց տարածքը նախկինում եղել է Օսմանյան կասրության կազմում: Ստացվում է այնպես, որ Հայաստանի հաղթանակը ձեռնտու է այդ բոլոր գերտերություններին»,- շեշտել է Լապշինը:

Վերջինս խոսել է նաև Իսրայելի կողմից Բաքվին զենք մատակարարելու մասին՝ նշելով, որ Բաքվի հետ համագործակցությունը ֆինանսական առումով շահավետ է Իսրայելի համար:

«Իսրայելը հետաքրքրված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությամբ: Ադրբեջանի հետ վերջին 2 տարում կնքված պայմանագրերը հասնում են 5 մլրդ դոլարի: Սակայն Իսրայելը զենքի միակ մատակարարը չէ Ադրբեջանի համար: Ռուսաստանը, Բելառուսը և Թուրքիան գլխավոր մատակարարներն են Բաքվի համար»,- ասել է Լապշինը՝ շեշտելով, որ Բաքվին զենքի գլխավոր մատակարարները Հայաստանի դաշնակիցներն են ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում:

Լապշինի խոսքով՝ բելառուսական «Պոլոնեզ» համակարգերի բաղադրամասերը այժմ էլ շարունակում են մատակարարվել Բաքվին «Silk Way Airlines» ընկերության օդանավերով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ