«Ամբողջ գիշեր անձամբ կանգնել եմ ու հետևել տրանսպորտին». Հայկ Մարության

Հունվարի 13-ի երեկոյան սկսված ձյան տեղումների սկսելուն պես Երևանի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները՝ մեքենասարքավորումների, աղ ու ավազի միջոցով: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ տեղումների դադարելուց հետո աշխատանքներ են տարվում երկրորդական փողոցների, բակային տարածքների և մայթերի ձնամաքրման ուղղությամբ:

Բավարար գնահատելով ձնամաքրման կազմակերպումը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատասխանատուներին՝ ողջ գիշեր ծավալված գործընթացի համար:

Հայկ Մարությանն անդրադարձել է նաև ձնամաքրման և երթևեկության հետ կապված այն խնդիրներին, որոնք հիմնականում առաջացել են ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների պատճառով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ