Վարձկանները բնավորութուն ունեն՝ եթե հաջողություն չկա, սկսում են դիրքերը լքել

Վարձկանները բնավորութուն ունեն՝ եթե հաջողություն չկա, սկսում են դիրքերը լքել, մնացած մանրամանսերը հետո կներկայացնենք, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով ադրբեջանական դիրքերից վերջիններիս հեռանալու մասին մամուլում տարածված լուրերին:

Անդրադառնալով այս օրերին Իրանի կողմից ձեռնարկվող քայլերին՝ բանախոսը նշեց, որ թեև իրավասու չէ դրանք ներկայացնել, սակայն հստակ է՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվում են:

Ինչ վերաբերում է Արցախում քաղաքացիական անձանց կրած վնասներին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ամփոփիչ տվյալները կհաղորդվեն ավելի ուշ, սակայն ակնհայտ է, որ տուժած անձինք հաշվվում են տասնյակներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ