«Մեր ռեակցիան, երբ 8 հոգիս լրիվ անվնաս ենք արդեն մեկ շաբաթ ա». Գևորգ Գրիգորյանի լուսանկարն ու գրառումն առաջնագծից

Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով առաջնագծում է, լուսանկար է հրապարակել և գրել. «Օրական մոտ 200 ականանետի արկ, 4-6 անգամ «գռադ» ու մի 2-3 անգամ ինքնաթիռ կործանիչի ռմբակոծություն մեր դիրքի վրա։ Մեր ռեակցիան, երբ 8 հոգիս լրիվ անվնաս ենք արդեն մեկ շաբաթ ա»։

Օրեր առաջ էլ նրա կինը՝ Սուսին, գրառում էր արել Գևորգի մասին

«Անցած տարվա սենտիմենտալ դիալոգներից եմ հիշել, ասում էր, թե բա.
-որ մեռնեմ, գալու եմ հետևիցդ, առանց քեզ ոչ մի տեղ! առանց ինձ չես ապրելու.
-երբեք չմեռնես, բայց ուր ասես կգամ հետդ! նայի, խոստացել ես!

Ինձ մոտ բան չի փոխվել, միանշանակ կգամ, բայց դու ապրի, երկար, քեզ բնորոշ ալեկոծումներով ապրի!

Առողջ ու անվնաս, Տղերքի հետ, հաղթած կվերադառնաս տուն, Գև: Պետք ա գաս ու երջանիկ լինես, պետք ա երազանքներդ իրականացնես, կապ չունի որտեղ, կապ չունի ում հետ!) Աստված ու սերս պահապան լինի իմ Ջոնին, Քեզ, մեր ընտանիք-ընկերներին, մեր աղջիկ Արցախին, ու մյուս բոլոր տղերքին որոնք կռվում են…»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Գևորգը «Գնում ենք հաղթենք» գրառմամբ հայտնեց, որ մեկնում է Արցախ՝ պաշտպանելու հայրենիքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ