Պարզվում է, այս ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն արդեն ընկերացել են

Ինչպես գիտեք, ես անընդհատ աշխատանքային կապի մեջ եմ Հայաստանի վարչապետի հետ, և Հայաստանի ղեկավարությունը ոչ մի հարց չունի Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ:

Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` խոսելով Արցախում սկսված պատերազմի մասին:

Նկատենք` Հայաստանում իշխանափոխությունից և Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո դժգոհություններ էին այն մասին, թե Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները այլևս լավ չեն, այդ թվում երկրների ղեկավարների:

Սակայն ArmLur.am-ի Կրեմլի աղբյուրները հայտնում են, որ այժմ Փաշինյանն ու Պուտինն ունեն շատ լավ հարաբերություններ, սառույցը կոտրվել է: Ավելին, նրանց մտերմությունը սպառնում է վերածվել ընկերության:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ