Հայաստանը կաջակցի ցանկացած նախաձեռնություն, որը կհանգեցնի հրադադարի․Արմեն Սարգսյան

Հայաստանը կաջակցի ցանկացած նախաձեռնություն, որը կհանգեցնի հրադադարի, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներից խորհրդարանականների ժամանումը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք, շուտափույթ զինադադարի մասին ՏԱՍՍ-ի հարցին պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մենք ողջունում ենք ցանկացած գաղափար, որը կբերի զինադադարի, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներից խորհրդարանականների ժամանումը Ստեփանակերտ: Սակայն նախաձեռնությունը պետք է լինի հենց համանախագահների կողմից»,- պատասխանել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը նաեւ նշել է նաեւ, որ համանախագահ երկրները լուրջ ազդեցություն ունեն բանակցային գործընթացի վրա` հավելելով, որ Ռուսաստանն այս ցուցակում առաջինն է, քանի որ լավ հարաբերությունների մեջ է հակամարտության կողմերի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ