Զոհվել են քառօրյա պատերազմի հերոսն Արթուր Աղասյանն ու նրա եղբայրը

Հայրենիքի սրբազան պաշտպանության գործում հերոսաբար անմահացել են «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Արթուր Աղասյանը և նրա ժամկետային ծառայող եղբայրը՝ Արսենը, ծնված 2000թ.։

Այս մասին տեղեկանում ենք ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության ֆեյսբուքյան էջից։

Հիշատակներդ հավերժ, շարունակելու ենք սխրանքներիդ ուղին մեր ընկերներ……

Նշենք, որ Արթուր Աղասյանը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է։ Նրա շնորհիվ ծանր մարտի արդյունքում հակառակորդի «Յաշմա» հատուկ ջոկատայինները՝ ջախջախվելով փախել էին դիրքից։

Ցավով տեղեկացնում ենք,որ հայրենիքի սրբազան պաշտպանության գործում հերոսաբար անմահացել են մեր մարտական ընկեր, «Մարտական…

Posted by Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն on Wednesday, 7 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ