Եվրախորհրդարանի երկու պատգամավորներ նիստի են ներկայացել Հայաստանի դրոշով

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին ելույթ ունենալիս իր մոտ ունեցել է Հայաստանի դրոշը: Նա հիշատակել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը ժողովրդավարություն են ընտրել, իսկ բռնապետների ուժի ավելացումը (նկատի ունի Ադրբեջանն ու Թուրքիան) կարող է մեծ խնդիրներ առաջացնել:

«Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան կմոբիլիզացնի հայ ժողովրդին, որոնք մազապուրծ են եղել Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունից: Խորհրդային միության ու Բեռլինի պատի անկումից հետո Հայաստանը ժողովրդավարական ուղին է ընտրել: Լեռնային Ղարաբաղն էլ ընտրել է ժողովրդավարությունը, որը պետք է ողջունել: Եվրամիությունը մտահոգված է, որ կոնկրետ բռնապետների ուժի ավելացումը կարող է մեծ խնդիրներ առաջացնել: Մենք պետք է զսպենք բռնապետներին և տնտեսական պատժամիջոցներ կիրառենք»,- ասել է Ֆրանսուա Ալֆոնսին:

Նիդեռլանդները ներկայացնող Պիտեր վան Դալենն էլ ելույթի դուրս եկավ Հայաստանի դրոշով՝ փակցրած որպես կրծքանշան:

«Ձեր աչքերը բաց պահեք: Ինչ է կատարվում այստեղ: Դեսպոտ Էրդողանը ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրությունը: Նա ագրեսիվ է թե՛ Թուրքիայի ներսում, թե՛ դրսում: Մենք հիմա էլ պետք չէ որ խոսենք։ Մենք պիտի պատժամիջոցներ կիրառենք Անկարայի ռեժիմի նկատմամբ: Էլ խոսելու ժամանակ չէ: Ես Հայաստանի ժողովրդի կողքին եմ: Մենք պիտի գործողություններ իրականացնենք ընդդեմ Թուրքիայի»,- ասել է Պիտեր վան Դալենը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ