Ազնավուրի տղան ու հարսն առաջնագծում են

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավագ դուստր Սեդա Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մեր հայրիկը միշտ մտածել է Հայաստանի բարօրության համար: Այսօր նրա որդին ՝ Նիկոլան, և նրա կին Քրիստինան շարունակում են «Ազնավուր» հիմնադրամի առաքելությունը և Արցախի աղետալի իրավիճակի պայմաններում առաջնագծում են գտնվում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին:

Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ