«Հրթիռահրետանավորներ, դուք աստվածներ եք…». Արծրուն Հովհաննիսյանը:

«Հրթիռահրետանավորներ, դուք աստվածներ եք…»,- Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հակառակորդի հերթական վառելիքաքսուքային խոշոր բազան օդ հանվեց

Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։

Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի` միջոցներով գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։

Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազա։ Տեսանյութը՝ շուտով։

Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ